Թուրքիայում վարչապետին ու փոխվարչապետին ողջունել են օսմանյան դարաշրջանի համազգեստներով ոստիկաններ
Թուրքիայում վարչապետ Դավութօղլուին ու փոխվարչապետ Աքդողանին ողջունել են օսմանյան դարաշրջանի համազգեստներով ոստիկաններ: Այս մասին գրում է թուրքական Hurriyet լրատվական գործակալությունը:
Այս «դարձը» դեպի օսմանյան շրջանի հանդերձանք նորաձև է դարձրել նախագահ Էրդողանը` իր պալատում պահելով նույն հանդերձանքով արարողակարգային թիկնախումբ:
Հանդիպումից հետո փոխվարչապետը սոցցանցերում գրառում է արել` հույս հայտնելով, որ Թուրքիայում կվերականգնվի իրավապահների անցյալի փառքը: Այս կերպ նշանավորվել է թուրքական ոստիկանության ստեղծման 170-ամյակը: