Քարդաշյանները հուզմունքով էին լսում Կոմիտասի «Հորովել»-ը. Գուրգեն Դաբաղյան (լուսանկարներ)
Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Այսօր հրավեր ստացա հայկական երաժշտության հետ մոտիկից ծանոթացնելու Քարդաշյաններին։ Շնորհակալություն Վահագն Հովնանյանին հրավերի համար։
Ասեմ, որ մեծ հետաքրքրությամբ եւ հուզմունքով էին լսում կենդանի կատարումները, հատկապես՝ Կոմիտասի Հորովելը, որի վիդեո տարբերակը կտեղադրեմ վաղը»։