«New-York Times»-ի լրագրողը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում
«New-York Times»-ի լրագրող Սեթ Քուգելը, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց սև ցուցակում: Այս մասին հայտնում է APA-ն:
Փոխանցվում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նշվում է, որ Հաջիևը ափսոսել է, որ Քուգելը այցելել է ԼՀՂ և այդ կերպ հայտնվել է իրենց սև ցուցակում:
«Տվյալ լրագրողը, ով մեկնել էր այդ «օկուպացված տարածքը» հոդված է հրապարակել, որը անհարգալից վերաբերմունք է հանդիսանում Ադրբեջանի ժողովրդի հանդեպ»,-հայտնել է Հաջիևը: