Էրդողան-Նազարբաև բանակցությունների մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանն ապրիլի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, որտեղ կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ապրիլի 16-ին պլանավորվում են բանակցություններ Նուրսուլթան Նազարբաևի և Ռեջեփ Թայփ Էրդողանի միջև, ով կայցելի Ղազախստան պետական այցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցի ընթացքում «երկու պետությունների առաջնորդները կմասնակցեն բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին»: