DailyMail-ի անդրադարձը` Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ (լուսանկարներ)
Քարդաշյան քույրերն այցելել են Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, որտեղ անմար կրակի հուշաքարին դրել են կարմիր կակաչներ:
Քլոեն տեսքը զգացմունքային էր: Նա ավելի քան 10 րոպե լռությամբ կանգնել է անմար կրակի մոտ և նույնիսկ հուզվել:
Հիշեցնենք, որ Քիմն իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի, երեխայի՝ Նորթ Ուեսթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ ժամանել էր Հայաստան` չորեքշաբթի օրը:
Քարդաշյանի հայ նախնիներն ԱՄՆ էին գաղթել Արևմտյան Հայաստանից, որը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում: