Թե ինչու Քորթնի Քարդաշյանը քույրերի հետ չի ժամանել Հայաստան
Քորթնի Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչու չի եկել Հայաստան. «Շատ կցանկանայի, որ «Եղբայրների և քույրերի ազգային օրը» ես Հայաստանում լինեի՝ իմ քույրերի կողքին։ Բայց ես ի վիճակի չէի գնալ Հայաստան, քանզի, դա երեք փոքր երեխաներիս հետ անհարմար կլիներ։ Ես հուսով եմ, որ օրերից մի օր կկարողանամ ճանապարհորդել քույրերիս հետ և միասին կայցելենք Հայաստան»: