Թուրքիան 1200 օտարերկրյա քաղաքացու է արտաքսել իր երկրի տարածքից
Թուրքիան 1200 օտարերկրյա քաղաքացու է արտաքսել իր երկրի տարածքից: Արտաքսման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ նրանք փորձել են հատել Սիրիայի սահմանը և հարել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք երկրից ԴԱԻՇ-ին միանալ փորձող1200 օտարերկրացու ենք արտաքսել: ԴԱԻՇ-ի հետ կապերի մեջ կասկածվող սև ցուցակում հայտնված անձինք, որոնց մուտքը Թուրքիա արգելված է, 12.5 հազարն են»,-ասել է նախարարը: