Ստամբուլում հատուկ ոսկերչական արտադրանքի վաճառքի համար նախատեսված առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Ստամբուլում հատուկ ոսկերչական արտադրանքի վաճառքի համար նախատեսված Kuyumcukent առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:
Առևտրի այս կենտրոնը շատ հայտնի է Ստամբուլում՝ հատկապես ամուսնանալ ցանկացող զույգերի շրջանում:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Գնորդներն ու անձնակազմը տարհանվել են: