«Comedy Woman»-ի համերգը չեղյալ է հայտարարվել Բաքվում
Հայկական արտադրության «Comedy Woman» խումբը պետք է համերգ ունենար Բաքվում, սակայն այն չեղյալ է համարվել: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ այս համերգի անցկացմանը դեմ էին հանդես շատ ադրբեջանցիներ:
Մասնավորապես նրանք ասել էին, որ այդ գումարը, որը պետք է վաստակեն խմբի կազմակերպիչները, ովքեր ազգությամբ հայեր են վերջում այդ գումարը կուղարկեն իրենց հայրենիք՝ Հայաստան:
«Նրանք այդ գումարը կուղարկեն իրենց հայրենիք, որտեղ էլ կգնեն զենք և կօգտագործեն մեր դեմ»,-հայտնել էին ադրբեջանցիները: