Ճիշտ քայլ և հիանալի գաղափար. Թինա Քանդելակին` Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցի մասին
Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցին և ողջունել այն:
«Կարծում եմ, որ Քիմ Քարդաշյանի այցն իր հայրենիք շատ ճիշտ քայլ էր: Որոշ առումով դա տարածքային բրենդինգ և PR է: Այսինքն՝ ծանոթանալով իր արմատներին՝ Քիմը փոփ մշակույթի միջոցով Հայաստանը կտանի ողջ աշխարհով մեկ: Հիանալի գաղափար է»,-գրել է Կանդելակին: