Քիմ Քարդաշյանն ու իր քույրը` «Մայր Հայաստան» թանգարանի բակում
Ինչպես հայտնի է Քիմ Քարդաշյանն այսօր շրջել է Երևանով: Նա Կասկադում և ՀՀ կառավարությունից զատ այցելել է նաև Մայր Հայաստան զինվորական թանգարան և լուսանկարվել թանգարանի մուտքի մոտ:
Քլոե Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տպավորություններով և գրել.
«Այսօր այցելեցինք Երևանում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիր: «Մայր Հայաստանը» խորհրդանշում է ուժով ձեռք բերված խաղաղություն: Այն հիշեցնում է հայոց պատմության որոշ նշանավոր կանանց, ովքեր զենք են վերցրել թուրքական զորքերի և քրդական անկանոն ջոկատների դեմ կռիվների ժամանակ՝ իրենց ամուսիններին օգնելու համար: Ուրախ եմ, որ այստեղ գտնվել»: