Այնքան հուզված եմ, չեմ կարողանում քնել. Քիմ Քարդաշյան
Երեկ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքով ժամանել է Հայաստան: Օդանավակայանում և «Մարիոթ» հյուրանոցի դիմաց նրան են դիմավորել բազմաթիվ երկրապագուներ: Ավելի ուշ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում և կատարել հետևյալ գրառումը. «Հայաստա'ն, մենք այստեղ ենք: Մենք այնքան ուրախ ենք լինել այստեղ և սկսել մեր կյանքի ճամփորդությունը: Շնորհակալ ենք բոլորից ովքեր մեզ դիմավորեցին: Ես անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ շրջելու մեր երկրով և համեղ ուտելիքներ ուտելու»,- գրել է նա:
«Իմ ամուսինը և դուստրը նույնպես եկել են Հայաստան՝ տեսնելու իմ պատմական ժառանգությունը և սովորելու իմ նախնիների մասին: Իմ զարմուհիները նույնպես եկել են: Այնքան հուզված եմ, չեմ կարողանում քնել»,- գրել է Քիմ Քարդաշյանը: