ASALA-ն սպառնացել է Էրդողանին
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ՝ ԱՍԱԼԱ-ն սպառնացել է այն երկրներին, որոնք պատրաստվում են մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Milliyet թերթին:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Վաղ թե ուշ մենք կպարզենք, թե ովքեր են կանգնած այդ խմբավորման ետևում»,-հայտարարել է Էրդողանը: