Քլոե Քարդաշյանը տպավորված է հայաստանյան ջերմ ընդունելությունից
«Հայաստան մեր այցելությունն ու մեր հանդեպ ցուցաբերած սերը չափազանց գեղեցիկ էր: Ես իսկապես չեմ կարողանում հավատալ, որ դուք հրեշտակների նման ծաղիկներով ու ժպիտներով հյուրանոցի մոտ էիք:
Ես շատ եմ ուզում գոնե մի քիչ քնել ու Հայաստանը տեսնել ցերեկով: Հուսով եմ՝ կկարողանամ քնել: Ես չափազանց հուզված եմ, որ այստեղ եմ»:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քլոե Քադաշյանը:
Քլոեն գրառման վերջում նաև մեր դրոշի եռագույնով սրտեր է ավելացրել:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան ժամանելուն պես ընտանիքի հետ շտապել են ընթրել Հուսիսային պողոտայի «Պրովանս» ռեստորանում, որտեղ նա պատին հետևյալ գրառում է արել. «Շնորհակալ եմ ապշեցուցիչ սնունդի համար»: