Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հատուկ չվերթով
Operativ.am-ի հավաստի տեղեկություններով` հայազգի հայտնի ֆոտոմոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանը Երևան կժամանի հատուկ չվերթով: Նրան կդիմավորեն օդնավակայանի VIP սպասարկման սրահում, որպեսզի խուսափեն մարդկանց բազմությունից և երկրպագուների հոսքից:
Ժամանման ժամը գաղտնի է պահվում: Նախնական տվյալների համաձայն` Քիմ Քարդաշյանը Հայաստանում կմնա 8 օր: