Թուրքիայում ձերբակալվել է 7 ռուս
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ-ի 7 քաղաքացու, ովքեր փորձել էին անօրինական հատել սահմանը և մեկնել Սիրիա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ այս տեղեկությունը հաստատել է նաև նահանգի ղեկավարությունը:
Նշվում է, որ ռուսներից 2-ին ձերբակալել էին ապրիլի 2-ին, իսկ մնացած 4-ին` ապրիլի 7-ին: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվել: