Ինձ հետաքրքրում են միայն մուսուլմանները. Էրդողան
«Ես մարդկանց չեմ բաժանում՝ սուննիների և շիաների: Ինձ հետաքրքրում են մուսուլմանները: Մենք պետք է վերջ տանք արյունահեղությանը և ճնշմանը, քանի որ մեր ցանկությունն է, որպեսզի այդ հարցում հասնենք խաղաղ արդյունքի: Ամենաճիշտ որոշումն այն է, որ հակամարտող կողմերը նստեն բանակցության սեղանի շուրջ»,-հայտարարել է Էրդողանը:
Փոխանցվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս կերպ մեկնաբանել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում զոհվել է 300 հազար մարդ, իսկ Իրաքում ոչնչացվում է պատմությունը: