Թուրքիայում հայուհին գլխավորել է ընտրական ցուցակը
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների թեկանածուների ցուցակում հայտնվել է հայազգի Սելինա Օզուզուն Դոգանը, ով առաջադրվել է Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով թուրքական Milliyet պարբերականին:
Սելինա Օզուզուն Դոգանը ծնվել է Ստամբուլում 1977թ.-ին, ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Բացի հայերենից և թուրքերենից՝ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: