Թուրքիայի իշխանությունները շարունակում են սոցցանցերի հետ պայքարը
Ստամբուլի դատարանը պահանջել է հեռացնել հանրային հասանելիությունից նյութերը, որոնք կապված են դատախազ Սելիմ Քիրազի ձերբակալության և սպանության հետ: Այդ նյութերի մի մասը դատարանի կողմից գնահատվել է որպես ծայրահեղական կազմակերպության քարոզչություն: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ինչպես հայտնում է Haber Turk հեռուստաալիքը՝ թուրք ինտերնետ-պրովայդերները հանել են ավելի վաղ սահմանված սահմանափակումները Թվիթթեր սոցցանցի հասանելիության համար այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարությունը կատարել է Թուրքիայի դատական իշխանությունների պահանջները:
Թվիթթերի հասանելիությունը ներկա պահին մասամբ վերականգնվել է Թուրքիայում: Ընդ որում, նշվում է, որ YouTube-ը, որտեղ գտնվում են արգելված նյութերը, դեռևս փակ է ուղիղ հասանելիության համար: