Հոսպիտալացվել է աշխարհահռչակ երաժիշտ Բի Բի Քինգը
Բլյուզի արքա Բի Բի Քինգը հոսպիտալացվել է Լաս Վեգայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Երաժիշտը հոսպիտալացվել է երկրորդ կարգի շաքարային դիաբետի սրացման հետևանքով: Նա տառապում է այդ հիվանդությամբ ավելի քան 20 տարի:
Ինչպես պատմել է 89-ամյա երաժշտի շրջապատի աղբյուրը՝ բժիշկներն ախտորոշել են նրա մոտ օրգանիզմի ջրազրկում: US Weekly-ի տեղեկությունների համաձայն՝ նման ախտորոշմամբ Բի Բի Քինգը հոսպիտալացվել էր անցած տարվա հոկտեմբերին Չիկագոյում տեղի ունեցած համերգի ժամանակ: Արդյունքում նա ստիպված է եղել չեղյալ համարել մնացած 8 ելույթները: