Թուրքիայում արգելափակել են սոցցանցերը
Թուրքիայում փակել են Twitter-ի, Facebook-ի և YouTube-ի հասանելիությունը՝ դատախազ Սելիմ Քիրազի լուսանկարի հրապարակման պատճառով, ով ձերբակալվել և սպանվել էր Ստամբուլում: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նման հրաման է ստացվել դատախազությունում:
Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր թուրք նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: Նրա խոսքով՝ սոցցանցերի հասանելիությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ հանրային մատչելիությունից կհանվեն անօրինական նյութերը: