Թուրքիայում արգելել են Հայոց ցեղասպանությունը լուսաբանել պատրաստվող Der Spiegel-ի ֆոտոլրագրողի մուտքը
Գերմանական Der Spiegel պարբերականի ֆոտոլրագրող Էնդի Սպիրուին արգելել են մուտք գործել Թուրքիա: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով թուրքական Aktifmedya.com լրատվական կայքին:
Տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա ֆոտոլրագրողին Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանից ուղարկել են Գերմանիա այն պատճառով, որ նրան, իբր, կասկածել են իսլամիստ լինելու մեջ:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը՝ նա մի քանի անգամ եղել է Թուրքիայում և նման խնդրի հետ չի բախվել: Ընդ որում, Aktifmedya.com-ը գրում է, որ ֆոտոլրագրողի՝ Թուրքիա մուտք գործելու արգելքը պայմանավորված է նաև նրանով, նա պատրաստվում էր լուսաբանել Հայոց ցեղասպանությունը: