Անջելինա Ջոլին մտադիր է հրաժարվել իր կարիերայից` հանուն ընտանիքի
Ինչպես հայտնի է Անջելինա Ջոլին բարդ վիրահատություն է տարել: Վերջինս վիրահատությունից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ ինքը երբեք չեր կարողանա դիմել այդ քայլին և հաղթահարել դժվարություններն առանց իր ընտանիքի աջակցության: Ներկա պահին դերսանուհին մտադիր է իր ողջ ժամանակն ու ուշադրությունը հատկացնել երեխաներին և ամուսնուն: Այս մասին հայտնում է Wmj.ru-ն:
Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` դերասանուհին մոտ ժամանակներս մտադիր է ամբողջությամբ հրաժարվել իր կարիերայից և նվիրվել ընտանիքին: Անջելինա Ջոլին այլևս չի ուզում բաց թողնել ոչ մի րոպե` ընտանիքի հետ անցկացնելու համար: