Ոչնչացված ասկյարների լուսանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ելույթ ունենալով Վրաստանում հայտարարել էր, որ այս տարվա սկզբից Ադրբեջանի բանակը կորցրել է միայն 8 զինվոր: Այս մասին հայտնում է Voskanapat.info-ն:
Սակայն այս ստահոդ հայտարարությունը զայրացրել էր նաև կովկասյան թուրքերին՝ ադրբեջանցիներին:
Այսպիսով meydan.tv-ն հրապարակել է իրեն հայտնի զոհված զինծառայողների լուսանկարները, որոնք մահացել էին տարբեր պատճառներով:
Նշվում է, որ ցուցակում տեղ գտած 19 զոհված ադրբեջանցիներից 16-ը մահացել են դիվերսիաների ժամանակ: