Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին՝ մեկ կադրում. սիրիացի 4-ամյա աղջնակը «հանձնվում» է ֆոտոթղթակցին
Ինչպես փոխանցում է Russian.rt.com-ը՝ այս լուսանկարն արվել է Թուրքիայում գտնվող փախստականների համար նախատեսված ճամբարում և արժանացել բազմաթիվ արձագանքների սոցիալական ցանցերում:
Օգտագերերից մեկը փաստել է. «Լրագրողը նկարել է սիրիացի 4-ամյա աղջնակին: Նա ընդունել է տեսախցիկը որպես զենք և հանձնվել»:
«Ահա թե ինչպիսի աշխարհ ենք ստեղծել մեր երեխաների համար: Մեր մեղքով է այսպիսի սարսափելի վայր դարձել մեր մոլորակը»,-գրել է Twitter-ի օգտատերերից մեկը: