Տիգրանակերտը լինելով Արցախի ամենահայտնի հնագիտական վայրերից մեկը`զբոսաշրջիկների այցելությունների թվով գտնվում է 2-3-րդ տեղում. Համլետ Պետրոսյան
Այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն անդրադառնալով Արցախի Տիգրանակերտի հետազոտության 10 տարիներին, նշեց, որ Տիգրանակերտում տեղի ունեցող որոնողական աշխատանքներն իրենց մեջ որոշակի գաղափար, նպատակ են պարունակում:
«Աշխատանք շատ է տարվել, քանի որ Արցախի Տիգրանակերտի հետազոտությունն ուղղակի սովորական չէ, դա այն բանի ապացույցն է, որ ադրբեջանցիներն ասում են, որ հայերը եկվոր են և Արցախում հաստատվել են 19-րդ դարից: Սա ուշագրավ նախաձեռնությունն է, որը փաստացի հերքում է նրանց ասածները»,-նշեց բանախոսը:
Ըստ Համլետ Պետրոսյանի՝ Տիգրանակետի հետազոտություններն իրականացվել է մի քանի հնագետների, գործընկերների ջանքների շնորիվ և այդ ամենը հիմնվում է անհատական աշխատանքների վրա:
«Այս նախաձեռնության հիմնական գաղափարներից մեկը ցույց տալ, որ մեզնից յուրաքանչյուրն ունի արարելու իրավունք, և որ մեր չիրականացված նախաձեռնությունները չպետք է հիմնավորենք անհրաժեշտ ֆինանսական բացակայությամբ, կառավարության չաջակցությամբ: Սկզբնական շրջանում, ֆիանանսական աջակցությունը շատ փոքր էր: Այսօր մեր խմբի կողմից հետազոտված է ընդամենը 1,6 հա, այսինքն կարող ենք ասել ,որ պեղել ենք քաղաքի ընդամենը 2%-ը: Բայց մենք ընտրել ենք այն վայրերը, որոնք դիտարժան են, որն ամենաունիկալ ժառանգությունն է և փաստում է հայկական պնդումները»,- հավելեց բանախոսը:
Բանախոսը վերջում նաև ընդգծեց, որ Տիգրանակերտը լինելով Արցախի ամենահայտնի հնագիտական վայրերից մեկը, զբոսաշրջիկների այցելությունների թվով գտնվում է 2-3-րդ տեղում: