Ադրբեջանում կարող է հայտնվել արտասահմանյան ԶԼՄ-ների «սև ցուցակ»
Ադրբեջանում ցանկանում են ստեղծել արտասահմանյան ԶԼՄ-ների «սև ցուցակ»: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով անվտանգության ոլորտի մասնագետ՝ Քյամիլ Սալիմովին:
«Ադրբեջանում անհրաժեշտ է ստեղծել արտասահմանյան ԶԼՄ-ների «սև ցուցակ», որը կարգելի տվյալ ԶԼՄ-ների նյութերի հրապարակումը մեր տարածքում: Ընդ որում այդ գործընթացը պետք է նման լինի ներկայումս գոյություն ունեցող Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակ»-ին: Այսինքն բոլոր այն ԶԼՄ-ները, որոնք գրում են ԼՂՀ-ի մասին՝ այդ կերպ աջակցելով «անջատողականությանը» պետք է հայտնվեն այդ «սև ցուցակ»-ում»,-հայտարարել է Քյամիլ Սալիմովը: