Իրանցիները տոնում են իրենց հաղթանակը
Հարյուրավոր իրանցիներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ, որպեսզի նշեն միջուկային հարցի վերաբերյալ տեղի ունեցած բանակցությունների առաջընթացը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Անցած շաբաթ սկսած բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Լոզանում կապված Իրանի միջուկային հարցի վերաբերյալ, ունեցել են դրական ավարտ:
Նշվում է, որ բանակացություններին մասնակցել են Իրանը և «Վեցնյակ»-ի երկրները (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան):