Միջուկային ծրագրի հարցով լուծումը գտնվել է. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում «գտնվել են լուծումներ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս մասին նա գրել է Թվիթթերի իր էջում:
«Գտնվել են լուծումներ: Պատրաստ ենք անմիջապես սկսել փաստաթղթի ձևակերպումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ բանակցությունների արդյունքում հասած առաջընթացը բավարար է, որպեսզի երկարաձգվեն բանակցությունները մինչև հունիսի 30-ը: