Ստամբուլում հակաահաբեկչական գործողություններ են ընթանում
Ստամբուլում, որտեղ վերջին մի քանի օրը տեղի էին ունեցել ահաբեկչություններ, ոստիկանությունը սկսել է հակաահաբեկչական գործողություններ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Ըստ նախնական տեղեկությունների` գործողության ընթացքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են ձախակողմյան «Ժողովրդական ազատագրական ճակատ» հեղափոխական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ:
Փոխանցվում է, որ այդ կուսակցության անդամները զինված հարձակում էին կազմակերպել Արդարադատության պալատի վրա, որը գտնվում է Ստամբուլում: