Ջոն Լենոնի առաջին կինը մահացել է քաղցկեղից
Ջոն Լենոնի առաջին կինը՝ Սինտիա Լենոնը մահացել է Իսպանիայում:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս մասին հաղորդել է որդու ներկայացուցիչը:
Ինչպես նշվում է, Սինտիա Լենոնը քաղցկեղով հիվանդ է եղել: Նա մահացել է 75 տարեկան հասակում :
Սինտիա Լենոնը և Ջոն Լենոնը ամուսնացել էին 1962թ-ին և բաժանվել 1968թ-ին, երբ նա տեղափոխվել է ապրելու ճապոնացի Յոկո Օնոյի հետ:
Նշենք նաև, որ 1980 թվականի հոկտմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է Մարկ Չեպմենի կողմից: Իր մահվան օրը Լենոնը տվել է վերջին հարցազրույցը ամերիկացի լրագրողներին, իսկ այնուհետեւ Չեպմենը, ով այդ օրն ավելի վաղ Լենոնից ստորագրություն էր վերցրել, մեջքից 5 անգամ կրակել է նրա վրա: Մարկ Չեպմենը ցմահ բանտարկված է եւ ներկայումս գտնվում է Նյու-Յորքի բանտերից մեկում: