Իրանում այսօր նշում են Հանրապետության օրը
Ապրիլի 1-ին Իրանում նշում են Հանրապետության օրը: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Այս օրն Իրանի Իսլամական Հանրապետության հռչակման օրն է: Այսպես է սկսել կոչվել երկիրը 1979թ.-ին Իսլամական Հեղափոխությունում հաղթանակից հետո: Իրանն ապագա պետական կառուցվածքի մասին հանրաքվեն անց է կացրել 1979թ.-ի մարտի 30-31-ը, որին մասնակցել է քաղաքացիների 92,5%-ը, ովքեր ունեցել են ձայնի իրավունք:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իսլամական Հանրապետության օգտին քվերակել է 99%-ը: