Դավութօղլուն արգելել է խոսել մահացած դատախազի մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արգելել է ԶԼՄ-ներին տեղեկություններ տարածել պատանդ վերցրված դատախազ Սելիմ Քիրազիի մահվան մասին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Փոխանցվում է, որ արգելքը հիմնված է այն օրենքի վրա, որը ռադիոյին և հեռուստատեսությանը սահմանափակում է եթերը՝ արտակարգ իրավիճակներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում պատանդ վերցրված դատախազը մահացել է