Թուրքիայում պատանդ վերցրված դատախազը մահացել է
Մարտի 31-ին Ստամբուլի Չաղլայան դատարանում ձախակողմյան «Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն-ճակատի» անդամները գերի էին վերցրել դատախազ Քիրազին: Վերջինս հայտնի է որպես Գեզի զբոսայգու բողոքի ժամանակ սպանված դեռահաս Բերքին Էլվանի գործով դատախազ:
Սակայն հաջողվել է դատախազին ազատ արձակել, սակայն վերջինս վիրավորվել էր: Իրավապահ մարմինները կարողացել էին չեզոքացնել պատանդառուներին, որի արդյունքում նրանք սպանվել էին:
Չնայած հաղորդվում էր այն տեղեկությունը, որ դատախազի վիճակը ծանր չէ, այնուամենայնիվ, Թուրքիայի Ստամբուլ նահանգի առողջապահության վարչության պետ Սելամի Ալբայրաքը հայտարարել է, որ Ստամբուլում երեկ պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը մահացել է: