Ստամբուլում զինված անձինք պատանդ են վերցրել դատախազի
Զինված մարդիկ, որոնց ինքնությունը դեռևս չի պարզվել պատանդ են վերցրել դատախազ Սելիմ Քիրազին: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դատախազը քննել է 2013թ. Թուրքիայում Գեզիի ցույցերի ժամանակ վիրավորում ստացած և ավելի ուշ մահացած Բերքին Էլվանի սպանության գործը:
Բացի այդ, նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների` պատանդ վերցնողները՝ Թուրքական ձախ արմատական մարքսիստական խմբավորման անդամներն են: