Հայերը միտումնավոր ապրիլի 24-ը «հարմարեցրել են» Գալիպոլլիի օրվա հետ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայերը միտումնավոր ապրիլի 24-ը «հարմարեցրել են» Գալիպոլլիի օրվա հետ: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ Էրդողանն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Էրդողանը հիշեցրել է, որ այս տարի ապրիլի 24-ին իրենք տոնում են Գալիպոլլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձը և չի պատրաստվում դրա համար թույլտվություն խնդրել Հայաստանից:
«Սա պատմական ամսաթիվ է, և այն բացարձակապես կապ չունի Հայաստանի միջոցառումների հետ: Ճիշտ հակառակը, նրանք ամսաթիվն այնպես են հարմարեցրել, որպեսզի այն համընկնի մեր ամսաթվի հետ»,-հայտարարել է Էրդողանը: