Պուգաչովան իր երկվորյակներին Իսրայել է տարել
Ալլա Պուգաչովան իր երկվորյակների հետ մեկնել են Իսրայել հանգստանալու: Այս մասին հայտնում է News.rambler.ru-ը:
Փոխանցվում է, որ ինչպես անցած տարի, այս տարի ևս նրանք ընտրել են Կեսարիան, որտեղ վարձել են առանձնատուն:
Նշվում է, որ Պուգաչովան անձամբ է զբաղվում երկվորյակների դաստիարակությամբ և չի վստահում դայակներին: