Հոլիվուդում ամենաշատ վարձատրվող դերասանը Լեոնարդո դի Կապրիոն է
Չնայած նրան, որ Լեոնարդո դի Կապրիոն այս տարի չարժանացավ Օսկարի, սակայն նա ճանաչվել է Հոլիվուդի ամենաշատ վարձատրվող դերասանը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Փոխանցվում է, որ The Wolf of Wall Street ֆիլմում նկարահանվելու համար նա ստացել էր 25 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Լեոնարդո դի Կապրիոն առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։