Դավութօղլուի հայ խորհրդականը 1915 թվականին տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Haberler.com-ին:
Փոխանցվում է, որ այս մասին Մահչուփյանը հայտարարել է Լոնդոնում Բրիտանիայի խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
«Ես ազգայնական չեմ, սակայն այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին ցեղասպանություն է: Ես կարծում եմ, որ այն ցեղասպանություն է եղել, քանի որ ցեղասպանություն եզրույթը և 1915-ին տեղի ունեցածը համընկնում են միմյանց։ Հնարավոր է, որ շատերն ինձ չհասկանան, սակայն ցեղասպանությունը, ոչ թե պատմական, այլ իրավական եզրույթ է»,-հայտնել է Մահչուփյանը: