Մահացել է Սերգեյ Լազարևի հարազատ եղբայրը
Ինչպես հաջողվել է պարզել SUPER.ru-ին` Սերգեյ Լազարևի հարազատ եղբայրը` Պավելը, ավտովթարի ենթարկվելուց մի քանի շաբաթ անց մահացել է։
«Ինձ հիմա շատ դժվար է խոսել: Պաշայի մահն անսպասելի էր մեր ընտանիքի համար: Նա այդ լուրջ ավտովթարից հետո ողջ էր մնացել և ինչպես բոլորին էր թվացել միայն ստացել էր ուղեղի ցնցում և քթի կոտրվածք: Սակայն օրեցօր նրա վիճակն ավելի էր ծանրանում՝ բողոքում էր գլխացավից և ջերմությունից: Այդ ժամանակ մենք որոշեցինք նրան հոսպիտալացնել: Օրեր անց, նրա սիրտը կանգ առավ: Մենք մինչ այժմ չենք կարողանում հավատալ դրան: Ինչո՞ւ հենց հիմա, երբ նա վերադարձել էր նորմալ կյանքի: Գտել էր իր նոր սերն ու աշխատանքը: Մեր ողջ ընտանիքի համար դա մեծ ցավ է»,-հայտնել է Սերգեյ Լազարևը:
Նշենք, որ անցյալ տարի Լազարևի եղբայրը՝ Պավելը, չորս տարի բանտում անցկացնելուց հետո, դուրս էր եկել այնտեղից։ Վերջինս բանտում հայտնվել էր թմրանյութեր պահելու համար։