Թուրքիայում ձերբակալել են քուրդ զինյալների
Թուրքիայի հարավում գտնվող Շանլըուրֆայի նահանգի ոստիկանության աշխատակիցները Սիրիայի սահմանի մոտակայքում ձերբակալել են 10 մարդու, որոնք մտադիր էին մեկնել Սիրիա և միանալ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական "Milliyet" թերթին:
Բոլոր ձերբակալվածները հանդիսանում են Թուրքիայի քաղաքացիներ:
Փոխանցվում է, որ ոստիկանությունը նաև ձերբակալել է նրանց ուղեկցորդին, ով պետք է նրանց օգներ ապօրինի հատել թուրք-սիրիական սահմանը: