Ադրբեջանում 44 մարդ է ձերբակալվել՝ Սիրիայում և Աֆղանստանում կռվին մասնակցելու համար
Ադրբեջանում քրեական պատասխանատվության են ենթարկվել ավելի քան 40 մարդ, ովքեր ներգավվել են արտերկրում ռազմական գործողությունների մեջ։Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
«Սիրիայում 33 մարդ մասնակցելով անօրինական զինված խմբավորումների գործողություններին և ինչպես նաև 4 քաղաքացիներ ՝ Պակիստանա-աֆղանական գոտում, ենթարկվել են քրեական պատասխանատվության»,- այս մասին ասել է Ադրբեջանի ԱԱԾ-ի գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։
Նախարարը նաև նշել է,որ բերմն ենթարկվածներից 7-ը անդամակցել են արմատական ծայրահեղական խմբավորումներին, զինված լինելով հրազենով և զինամթերքով, կատարելով ահաբեկչական բնույթի սադրիչ հանցագործություններ։