ԻԻՀ նախագահը Մերկելին եզրափակիչ քայլերի կոչ է արել
Միջազգային միջնորդների «վեցյակին» անհրաժեշտ է եզրափակիչ քայլեր անել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ձեռքբերումների ճանապարհին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռուհանին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույց է ունեցել:
Երկու քաղաքական գործիչներն էլ խոսել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանվելու անհրաժեշտության մասին:
Իր հայտարարության մեջ Ռուհանին նաև ասել է, որ իրենք զգայուն փուլի են հասել և բանակցություններում Իրանը ճկունություն է ցուցաբերել: