Մենք հոյակապ բանակցություններ ենք անցկացրել Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ. ԻԻՀ ԱԳՆ
Շվեյցարիայում շարունակվում են Իրան - Արևմուտք բանակցությունները, որոնք ընթանում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համաձայնության գնալ վեցնյակի հետ:
«Մենք հոյակապ բանակցություններ ենք անցկացրել Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ: Մենք քննարկել ենք բոլոր այն հարցերը, որոնք հարկավոր է վճռել: Արդյունքն այնպիսին եղավ, որ առաջընթացի ենք հասել, որից հետո շարժվում ենք առաջ»,- ասել է արտգործնախարար Զարիֆը: