Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում մեծ առաջընթաց կա. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարար Ջավիդ Զարիֆը նշել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին։
«Մենք ունենք գերազանց բանակցություններ՝ Ֆրանսիայի և ԳՖՀ-ի արտգործնախարարների հետ։ Մենք քննարկել ենք բոլոր հարցերը,որոնք պետք է լուծել անհապաղ, և մենք առաջընթաց գրանցելով շարժվում ենք առաջ».- ասել է Ջավիդ Զարիֆը։
Ւրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին, իր հերթին նշել է,որ կողմերը համաձայնության են եկել, բայց Իրանի պատվիրակությունը պատրաստ է բանակցել այնքան,մինչև լիովին համաձայնության կգան։
Ավելի վաղ հաղորդվում էր,որ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտել են վճռական փուլ։