Հայկո Բաղդատը՝ Անկարայի քաղաքապետի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցի մասին
Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության անդամ, Անկարայի սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դատական հայց է ներկայացրել հայազգի լրագրող Հայկո Բաղդատի դեմ, ով 2014թ.-ի մարտին տեղի ունեցած ընտրություններից հետո նրան հայ էր անվանել: Ստեղծված իրավիճակի շուրջ հայազգի լրագրող Հայկո Բաղդատը զրուցել է Թուրքիայում տպագրվող հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ:
«Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով բոլորին, ովքեր իրեն դուր չեն գալիս, հարցնում է՝ «Դու հա՞յ ես»: Եթե որևէ մեկին հայ անվանելը վիրավորանք է, ապա Մելիհ Գյոքչեքը պետք է տուգանք վճարի, որը կգերազանցի 10 հազար լիրան: Նա քաղաքական գործիչ է, ում հայ եմ անվանել, իսկ նա դա որպես վիրավորանք է ընդունել: Սա իրական պարոդիա է»,-ասել է Հայկո Բաղդատը:
Փաստաբան Էրդալ Դոգանն իր հերթին հայտարարել է, որ իսկապես հայերը պետք է դատական հայց ներկայացնեն Գյոքչեքի դեմ: