Վալերի Լեոնտևը վերակենդանացման բաժանմունքում է
Ռուս խորհրդային երգիչ, Ժողովրդական արտիստ Վալերի Լենտևը վերակենդանացման բաժանմունքում է:
Աբյուրները հայտնել են, որ երգչին երեկ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Մարտի 28-ին կայանալիք համերգը, որում պետք է հանդես գար Վալերի Լեոնտևը, հետաձգվել է, և երգչի համերգային շրջագայությունը չեղյալ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին նա նախատեսել էր ելույթներով հանդես գալ Ուլյանովսկում, իսկ մարտի 29-ին՝ Դիմիտրովգրադում:
Այս մասին գրում է Tvzvezda.ru-ն: