Ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում. Էթյեն Մահչուպյան
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական ծագումով հայ Էթյեն Մահչուպյանը հայտարարել է, որ նա իրեն ավելի շատ օսմանցի է զգում, քան հայ:
Այս մասին նա հայտարարել է Բելգիայում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ:
Ինչպես գրում է թուրքական «Sozcu» պարբերականը՝ Էթյեն Մահչուպյանը նշել է, որ հայերն իրեն դավաճան են համարում, ինչպես նաև հայտարարել է, որ իր նպատակն այն չէ, որպեսզի ապացուցի, որ ինքը հայ է: «Իրականում ես ինձ օսմանցի եմ զգում: Օսմանական կայսրության տարիներից ի վեր և ավելի վաղ մենք ապրում ենք այս հողում և ստեղծել ենք մեր մշակույթը: Կարծում եմ՝ հենց սա է ամենաարժեքավորը»,-ասել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը: