Գիտնականներն Անջելինա Ջոլիին նմանակման համար վատ օրինակ են անվանել
Գիտնականները կոչ են արել կանանց չհետևել Անջելինա Ջոլիի օրինակին, ով հայտարարել է ձվարանների հեռացման վիրահատության մասին՝ պայմանավորված քաղցկեղի ռիսկով: Այս մասին հայտնում է Nature News-ը:
Դերասանուհին դեռևս 2013թ.-ին էր իմացել գենետիկորեն պայմանավորված՝ կրծքի քաղցկեղի ռիսկի մասին և կրծքագեղձի վիրահատություն արել:
Ինչպես նշում է պարբերականը՝ այդ որոշումը հանգեցրեց «Անջելինա Ջոլիի հզոր արդյունավետության». միայն Մեծ Բրիտանիայում գենետիկական հետազոտություն անցած կանանց թիվն աճեց 250%-ով: