Թատրոնը երբևէ չի կարող գոյություն չունենալ, քանի որ այն լուծում է կարևոր հանրային խնդիր.Ժիրայր Դադասյան
Մարտի 27-ը ՝ Թատրոնի միջազգային օրն է : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց, թե ինչ դեր ունի այսօր թատրոնը հասարակության կյանքում։
«10-ամյականեր շարունակ խոսվում է այն մասին, արդյոք թատրոնը մեռնում է, թե ոչ։ Իհարկե, թարտրոնը երբևէ չի կարող գոյություն չունենալ, քանի որ այն լուծում է կարևոր հանրային խնդիր։ Հատկապես կարևոր է նաև այն խնդիրը, որ շարունակել ենք պահպանել թատրոնների շենքերը, որտեղ ներկայացումներ են լինում և շատ կինոթատրոնների նման չեն վերածվել ավտոմեքենաների խանութների»,- նշեց Ժիրայր Դադասյանը։
Բանախոսը նաև նշեց,որ եթե խոսակցություններ կան, որ այսօր կարելի է թատրոն չայցելել և ինտերնետով նայել ապա դա թյուր կարծիք է. «Թատրոնը հանրության մեջ հոգևոր զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ արվեստի տեսակներ: Թատոնը զարգացնում է մարդու երևակայույությունը: Օրինակ մնջախաղն միտված չէ բացատրելու, ինչ-որ մեսիջներ փոխանցելու, այլ ժանր է՝ ուղղակի ազդելու մարդու հոգևորի վրա»:
Ժիրայր Դադասյանը նաև անդրադարձավ նրան, որ թատրոնը քաղաքային երևույթ է և գյուղում այն զարգանալ չի կարող։
«Թատրոնը քաղաքային երևույթ է և այն զարգանում է այնտեղ, որտեղ կա քաղաքային մտածողություն։ Բայց այսօր մենք քաղաքն էլ ենք գյուղ դարձրել։ 1960-70ական թթ. հաճույքով ենք հիշում Երևանը, քանի որ այն քաղաք էր»,-նշեց բանախոսը։
«Գյուղը ֆանտաստիկ մի վայր է, որը բնության հետ անմիջական կապն է, բայց քաղաքում է, որ այդ կապը վեր է ածվում պատկերի և հնարավոր չէ գյուղի մտածողությամբ ստեղծել բարձր մշակույթ, չնայած այն հանգամանքին, որ գյուղերում էլ պետք է ակումբներ լինեն, որտեղ մարդիկ կարողանան զբաղվել ինքնակրթմամբ»,- եզրափակեց Ժիրայր Դադասյանը։